Մի քանի ամիս տատանվելուց հետո Թուրքիան ի վերջո որոշում է կայացրել համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Իրաքում և Սիրիայում "Իսլամական պետության" գրոհայինների օդային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Այդ մասին գրում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Chatham House ծրագրի գործող ղեկավար Նիլ Քյուլլիամը և մերձավորարևելյան հարցերով փորձագետ Ջոնաթան Ֆրիդմանը, փոխանցում է Reuters-ը: Փորձագետները նշում են, որ Սիրիայում "Իսլամական պետությանը" հրետակոծելուց հետո Անկարան հարվածքներ է հասցրել Իրաքում Քրդական բանվորական կուսակցությանը, որի սիրիական մասնաճյուղը՝ ինքնապաշտպանական ջոկատները (YPG) ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են ԻՊ-ի դեմ պայքարում: Նրանց կարծիքով, Քրդական բանվորական կուսակցությանը հարվածելու որոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական դիրքորոշման հաստատման համար է կայացվել: Այնուամենայնիվ, նրանք կարծում են, դա կդառնա Թուրքիայի իշխանությունների համար պյուրոսյան հաղթանակ, քանի որ սիրիական խնդիրները ժամանակ առ ժամանակ տարածվում են նաև սահմանամերձ թուրքական տարածքների վրա՝ բարդացնելով հակամարտությունից դուրս գալու ելքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տառապում է հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով, որոնք արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը տաս տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը: Էթնիկ թուրքերի կողմից Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության աջակցությունը, որն աջակցում է նաև Քրդական բանվորական կուսակցությունը, թույլ է տվել հաղթահարել ընտրական 10%-ոց շեմը և առաջին անգամ հայտնվել խորհրդարանում: Նրանց խաղաղ պլատֆորմը գրավիչ է եղել Էրդողանի դեմ քննադատաբար տրամադրված ընտրողներին: Իրեն թուլացած և լքված համարող Էրդողանը, սկսած հունիսից, փորձում է թուլացնել Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության ուժը՝ քրդերին երկրի ներսում և դրսում հակազդելով: Բացի այդ, նա այդքան էլ չի ջանացել կանխել ԻՊ-ի հարձակումը Քրդական բանվորական կուսակցության վրա Թուրքիայի տարածքում: Հուլիսի 20-ին "Իսլամական պետության" ահաբեկչությունը թուրքական սահմանամերձ Սուրուչ քաղաքում բարենպաստ պատճառ է հանդիսացել Էրդողանի ռազմավարության իրականացման համար: