30.04.2025
Ադրբեջանը վերականգնում է արտահանումը Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով
23.07.2015
Ադրբեջանը վերականգնում է արտահանումը Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով

Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով նավթի տեղափոխությունը կսկսվի հուլիսի 22-ից: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևին: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հունիսին դադարեցրել էր նավթի առաքումները Բաքու-Նովորոսիյսկով: Աբդուլաևի խոսքով, այդ նավթամուղով նավթի առաքումները դադարեցվել էին նավթավերամշակման գործարանում վերանորոգման աշխատանքների պատճառով, փոխանցում է Ռիա Նովոստին: Ընկերության նախագահը նշել է, որ հունիսին նավթավերամշակման գործարանները դադարեցրել էին աշխատանքները վերանորոգման պատճառով և այդ ընթացքում կուտակված նավթն օգտագործվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում: Նրա խոսքով, այժմ բոլոր խողովակաշարերը գտնվում են աշխատանքային վիճակում և իրենք կարող են նավթ առաքել ցանկացած ուղղությամբ: Աբդուլաևը նաև նշել է, որ 2015թ.-ի ընթացքում նավթամուղով նախատեսված է տեղափոխել մոտ 1.5 միլիոն տոննա նավթ: