26.11.2024
ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքի գործով. ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց
prev Նախորդ նորություն

Երևանում անցկացվելու է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումը

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ռուսերեն հապավումը՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 50 երկրներից: Ֆորումի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ֆորումի ընթացքում քննարկվելու են նաև մի շարք տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ:

Ֆորումի բացման արարողությանը կհաջորդի Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և այդ առիթով «Հայփոստի» կողմից թողարկված նամականիշի մարման արարողությունը:

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների առաջին և երկրորդ ֆորումները անցկացվել են, համապատասխանաբար, Բաքվում և Մոսկվայում: