Վերլուծաբան. ՀԱՊԿ դաշնակիցները պետք է աջակցեն Մոսկվայի գործողություններին Սիրիայում
ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են աջակցել ՌԴ-ի ռազմական գործողությունները Սիրիայում: Դեռևս այդ աջակցությունը չի նշմարվում և չեն լսվում այդ մասին հայտարարություններ: Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստանի նախագահի խորհրդականի նախկին օգնական Վլադիմիր Պողոսյանը:
Պողոսյանը հայտարարել է, որ ՌԴ-ը չպետք է միայնակ կրի ահաբեկչության դեմ պայքարի ողջ ծանրությունը՝ կրելով լուրջ քաղաքական և տնտեսական կորուստներ Արևմուտքի հետ հակամարտությունում: «Այսօր "Իսլամական պետության" շարքերում կռվում են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի քաղաքացիներ: Հասկանալի է, որ կասեն՝ ՌԴ-ից նույնպես մասնակցում են: Սակայն ՌԴ-ում հակահետախուզության, հետախուզության, հակաահաբեկչական և այլ օգնական կառույցների մակարդակն ավելի բարձր է, քանի ՀԱՊԿ-ի այլ երկրներում: Ի վերջո, Մոսկվան կկարողանա հաղթահարել ահաբեկչության վտանգը, իսկ վերոնշյալ երկրները հաստատ չեն կարողանա»,-նշել է վերլուծաբանը EADaily-ի հետ զրույցում:
Պողոսյանը քննադատության է ենթարկել նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Հայաստանն այս պահին բավականին ոչ երկիմաստ դիրքորոշում է որդեգրել:
«Երևանը սպասում է, նայում է, թե ինչ կասի Արևմուտքը: Միթե Եվրոպան կանխել է Հունգարիայում քնած հայ զինվորը կացնահարումը, իսկ հետագայում մարդասպանին արտահանձնել է Ադրբեջանին պարգևներ ստանալու համար: Ի՞նչ է Արևմուտքը արել ՀՀ-ի համար: Դադարեցրե՞լ են ադրբեջանական ղեկավարության բեսպրեսելը: Վերջերս, երբ Ադրբեջանի ԶՈւ-երի հրետակոծության արդյունքում զոհվեցին ՀՀ խաղաղ բնակիչներ, բոլորը ՀՀ-ում սկսել են վրդովվել, թե ինչու, առաջին հերթին, ՌԴ-ը, որպես դաշնակից և ՀԱՊԿ անդամ չի պաշտպանել հայերին և այլն: Կարող է Հայաստանն իր անձնական օրինակով ցույց կտա ՀԱՊԿ-ի մյուս երկրներին և ՌԴ-ին, թե ինչպիսին պետք է լինի ռազմական գործընկերության ոգին և առաջարկի իր օգնությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում՝ տրամադրելով իր ռազմաօդային ուժերից մի քանի միավոր: Փորձ պետք է ձեռք բերել, իսկ "Իսլամական պետության" շարքերում կռվում են հազարավոր ադրբեջանցիներ»,-նշել է Պողոսյանը:
Փարձագետի խոսքով, լռել և սպասել չի լինի: ՀՀ-ը պարտավոր է աջակցել ՌԴ-ին Սիրիայում, կամ հետագայում ՌԴ-ի օգնությանը հղում անել չի լինի: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, ուղիղ առնչություն ունի ՀՀ-ի հետ:
«ՀԱՊԿ-ի աջակցությունը շատ կարևոր է ոչ միայն ՌԴ-ին, այլ կազմակերպության բոլոր անդամներին: Եկել է ժամանակը ցույց տալու, որ դա իսկապես ռազմական կառույց է: ՀԱՊԿ-ը պետք է ռազմական օգնություն տրամադրի, ահաբեկիչների և կրոնական ծայրահեղականների դեմ պատերազմի մեջ մտնի ՌԴ-ի կողմից: Դա Արևմուտքի և ահաբեկիչների համար ազդանշան կլինի: Միայն այդ ժամանակ ՀԱՊԿ-ի հետ հաշվի կնստեն: Արևմուտքի համար ՀԱՊԿ-ի ռազմական աջակցությունն ուժեղ հարված կլինի, դա նրանց ուշքի կբերի»,-նշել է Պողոսյանը:
Նրա խոսքով, եթե որևէ մեկը կարծում է, որ Մոսկվան դա կուլ կտա, ապա նա սխալվում է: "Իսլամական պետությունից" եկող վտանգն այժմ շատ զգալի է: «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում և որտե՞ղ կլինի "Իսլամական պետությունը", ո՞ւմ քթի տակ, դեռ պարզ չէ: Սակայն այդ ժամանակ անհրաժեշտ չի լինի դիմել ՌԴ-ի օգնության, օգնությունը կգա, եթե հիմա այն տրամադրվի ՌԴ-ին, այլ ոչ թե նրա հետ գտնվել մի դաշինքում, իսկ խաղաղապահներ ուղարկել նրա հակառակորդ ՆԱՏՕ-ին աջակցելու համար՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան և այլ թեժ կետեր»,-նշել է նա: