ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը հայտարարել են Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի ժամկետները համաձայնեցնելու մասին: Նախարարը Մոսկվա կայցելի օգոստոսի 17-ին: «Իրանի ԱԳ նախարարի այցի ժամկետները արդեն համաձայնեցվել և հաստատվել են ռուսական կողմի հետ: Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի հաջորդ երկուշաբթի»,-նշել են դեսպանատնից: Այդ մասին փոխանցում է iran.ru կայքը: Ինչպես նշվում է, որ բանակցությունների ընթացքում Զարիֆը նախատեսում է քննարկել միջազգային մի շարք խնդրահարույց հարցեր, իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում և երկկողմ հարաբերությունները: «Կողմերն ունեն քննարկելու թեմաներ: Այդ բանակցությունները շատ կարևոր են լինելու»,-նշել են դեսպանատնից: