24.11.2024
ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի, սակայն ընդունեց Մարկովիչի զեկույցը
prev Նախորդ նորություն

The Washington Post. Վրաստանում աճում է ռուսամետ ուժերի և ԵԱՏՄ-ի աջակիցների թիվը

Վրաստնում աճում է ռուսամետ տրամադրված քաղաքական ուժերի աջակցությունը և ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարն ավելի գրավիչ է դառնում Վրաստանի քաղաքացիներ համար: Այդ միտումները կարող են հարվածել ԱՄՆ-ին ու Եվրոպային, որոնք միլիարդավոր դոլարներ են ներդրել "Վրաստանում ժողովրդավարացման համար", փոխանցում է The Washington Post-ը:

Վրաստանում աճում են դրական տրամադրությունները դեպի ԵԱՏՄ, և մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ի ազդեցությունը նույնպես աճի: Վերջին տարիներին սոցհարցումները հստակ ցույց են տալիս ԵԱՏՄ-ի աջակիցների թվի աճ, ինչպես նաև աճում է հակաարևմտյան և ռուսամետ տրամադրություններ ունեցող Վրաստանի քաղաքացիների թիվը: Տարբեր գնահատականներով, Վրաստանում ԵԱՏՄ-ի աջակիցների թիվը տատանվում է 31-44%-ի սահմաններում, այն դեպքում երբ դեռևս 2013թ.-ին այդ թիվը հասնում էր 11%-ի: