24.11.2024
Դավութօղլու. Թուրքիան ու Իրանը մրցակիցներ չեն
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի, սակայն ընդունեց Մարկովիչի զեկույցը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում քիչ առաջ մերժեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծը: Սակայն ԵԽԽՎ-ն ընդունեց հավանություն տվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծին՝ փոփոխություններով:

Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի ընդունման օգտին քվեարկեցին 66, դեմ՝ 70 խորհրդարանականներ: Բրիտանացի պատգամավորի ներկայացրած բանաձևի նախագծում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետեր կան, մասնավորապես՝ կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Ուոլթերի հեղինակած զեկույցում մասավորապես կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Փաստաթղթում անհրաժեշտ է համարվում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»:

Բոսնիացի խորհրդարանականի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևի նախագիծը հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ էր պարունակում, հայտնում է Ազատությունը:

"Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է", - ասյպես էր որակել զեկույցն իր հայտարարության մեջ ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, հայտնում է tert.am-ը:

Նրա խոսքով, զեկույցի վերնագիրը անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա, ով է վերջերս սկսել կիրառել՝ ծանր զինտեխնիկա, ականանետեր, որոնք, ի դեպ, արտադրվել են Թուրքիայում, և ում է ձեռնտու աջակցել ռազմական դրությանը, ոչ թե խաղաղությանը»:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործունեությունը՝ սահմանային գծում, ապա հիշեցրեց, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է սահմանին ներդնել հետազոտության սարքեր, վերահսկողության մեխանիզմ: «Հենց Ադրբեջանն է, որը ստատուս քվոյի հետ համաձայն չէ ու փոխել սա հնարավոր է միայն նոր պատերազմ հրահրելու ճանապարհով»,- հավելեց նա:

Զեկույցնրի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նարև ԵԱՀԿ Մինսկի խմբը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին նման քայլերով հարված չհասցնել խաղաղ բանակցային ֆորմատին և միջնորդների խմբի հեղինակությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը: Այս մասին ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց Վեհաժողովի Պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցներին:

«Երեկ այստեղ խոսում էինք հակամարտության մշտական օջախների մասին ու չնշեցինք Ղարաբաղի անունը: Եվրոպան կպարտվի, եթե միասնական չլինի»,- նշեց Ջոն Հաուերը:

Անդրադառնալով վիճահարույց զեկույցներից մեկի հեղինակ՝ Միլիցա Մարկովիչի հայտարարությանը, թե ինքը հարգում է Մինսկի խմբի գործունեությունը, բայց ԵԽԽՎ-ն չի կարող «աչք փակել» հարցի վրա, Հաուերը նկատեց. «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանղաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծել հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը»: