24.11.2024
The Washington Post. Վրաստանում աճում է ռուսամետ ուժերի և ԵԱՏՄ-ի աջակիցների թիվը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳՆ. Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է հաղթահարել Մոսկվայի հետ՝ Սու-24-ի խոցումից հետո առաջացած իրավիճակը:

Նա հիշեցրել է, որ Բելգրադում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և իրենք պայմանավորվել են պահպանել դիվանագիտական խողովակը բաց, փոխանցում է Ռիա Նովոստին:

Նա ցավով է նշել այսօր առկա իրավիճակի մասին և ցանկություն հայտնել հաղթահարել այն:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ցանկացել լարեր իրավիճակը և ցանկություն է հայտնել հանգուցալուծել այն միջադեպը, որը "ցավոք կատարվել է": Նա հավելել է, որ ՌԴ-ը իրենց կարևոր գործընկերն է: