ԵՄ-ի դեսպանը մտահոգված է ՀՀ-ի Էթիկայի հանձնաժողովի ապագայով
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, ինչը թույլ կտար ավելի արդյունավետ պայքրել կոռուպցիայի դեմ:
Սվիտալսկին նշել է, որ Սերժ Սարգսյանի հրամանով 2012թ.-ին ձևավորված հանձնաժողովը պետք է հանդես գա ոչ միայն զեկույցներով, այլ ունենա հնարավորություն հետաքննություն անցկացնել՝ պաշտոնական դիրքի չարաշահումները բացահայտելու համար:
Նրա խոսքով, ՀՀ-ի խորհրդարանում և կառավարությունում առկա են բազմաթիվ հաջողակ գործարարներ և շահերի բախման հնարավորությունը մեծ կարևորություն է ստանում: "Մերիտոկրատիան՝ արժանանիների իշխանությունն է, այն չի կարող ամրապնդվել առանց պաշտոններին մերձավորներին նշանակելու արատավոր պրակտիկայի: Սերտ ընտանեկան կապերով երկրում դա լուրջ խնդիր է", - հայտարարել է նա:
Իր մտահոգությունը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ հայտնել է նաև Գեմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը: Նա հայտարարել է, որ պատգամավորների, կառավարության անդամների և նրանց մերձավորների բիզնես գործունեության թափանցիկությունը թույլ կտա երկիր ներդրումներ ներգրավել:
Մինչ այդ, ՀՀ-ում կոռուպցիայի առկայության մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի դեսպանատունը դեռևս նախորդ տարի հայտարարել է, որ առանց կոռուպցիայի վերացման անհնար կլինի ներդրումներ բերել երկրի տնտեսություն: Ամերիկյան կողմը նաև հասկացնել է տվել, որ եթե առաջընթաց չլինի այդ ոլորտում, ապա իրենք չեն ֆինանսավորելու Կոռուպիայի դեմ խորհուրդը:
Այն որ, ԱՄՆ-ը և ԵՄ-ը աստիճանաբար խստացնելու են ՀՀ-ի իշխանությունների հետ աշխատանքի իրենց պայմանները կասկած չի հարուցում: Հանրապետության ղեկավարության կողմից հայտարարված բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իբր թե պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում, ենթադրում են ԵՄ-ի ֆինանսական աջակցություն: Նախորդ տարի Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ում բարեփոխումների համար հատկացրել է 30 միլիոն դոլար:
Թե ինչքանով են այդ գումարները ծախսվում իրենց նպատակին՝ հատուկ խոսակցության թեմա է: Սակայն մոտակա ժամանակներս ֆինանսական օգնության տրամադրումը կարող է լուրջ խաղաքարտ լինել Բրյուսելի ձեռքում՝ ՀՀ-ի իշխանություններին իրենց կամքը թելադրելու առումով: Ինչպես հայտնի է հիմնական դոնորներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, այժմ տնտեսական խնդիրներ ունի: Այս առումով եվրոպական գումարները հատուկ նշանակություն են ստանում հայկական իշխանությունների համար: