23.11.2024
ԵՄ-ի դեսպանը մտահոգված է ՀՀ-ի Էթիկայի հանձնաժողովի ապագայով
prev Նախորդ նորություն

SOCAR-ի համար մեկ բարելի նավթի արդյունահանումը արժի 20 դոլար

Նավթի գնաճը տեղի է ունեցել ոչ թե արաբա-իսրայելական հակամարտության կամ Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման օրերին, այլ 1920թ.-ին, երբ բոլշևիկները մտան Բաքու, որտեղ այդ ժամանակ արդյունահանվում էր նավթի ¼-րդը: Մենք վստահ ենք, որ նավթի գինը կաճի: Այդ մասին հայտարարել է SOCAR ընկերության ներդրումների և մարքեթինգի հարցերով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

Նրա կարծիքով, նավթի գինը կախված է տարբեր գործոններից, ինչը բարդացնում է դրա կանխատեսումը: Իհարկե, տնտեսական հարցերը որոշակի դերակատարում են խաղում, սակայն առկա են նաև քաղաքական գործոններ, փոխանցում է նրա խոսքերն ԱՊԱ գործակալությունը:

Ըստ նրա, նավթի գինը կարող է անկում ապրել մինչև 20 դոլար, սակայն այդ գինը երկար ժամանակ չի պահպանվի, քանի որ զգացնել է տալու ներդրումների նվազումը նավթային ոլորտում: Այսօր որոշ արդյունահանողներ կարող են նավթ արդյունահանել շատ ցածր ինքնարժեքով: Չնայած դրան, առաջարկը կընկնի պահանջարկի համեմատ: Նրա խոսքով, Ադրբեջանում նավթի արդյունահանման ինքնարժեքը մեկ բարելի համար 25 դոլարից ցածր է:

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում նավթը արդյունահանվում է ցամաքային և ծովային հանքավայրերում, այդ պատճառով նրանց ինքնարժեքը տարբեր է: Ցամաքում հին հանքավայրերի շահագործումը ավելի մեծ գումարներ է ենթադրում, քան ծովային հանքավայրերի արդյունահանումը: Միջինը, նավթի արդյունահանումը SOCAR-ի համար արժենում է մեկ բարելի դիմաց 20 դոլար», - ասել է նա: