23.11.2024
Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդության Ղարաբաղի հարցում
prev Նախորդ նորություն

Կվիրիկաշվիլի. Վրաստանն այլևս չի զգուշանում Իրանի հետ հարաբերություններից

Վրաստանն այլևս չի զգուշանում Իրանի հետ հարաբերություններում և լավատեսական են տրամադրված այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նա դրական է գնահատել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը: Ըստ նրա, իրենք դրական են համարում Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալը: "Տվայլ համաձայանագիրը զգալի ձեռքբերում է: Մենք արդեն չենք զգումանում Իրանի հետ հարաբերություններից և լավատեսական են տրամադրված այդ հարցում", - փոխանցում է Կվիրիկաշվիլու փոսքերը apsny.ge կայքը:

Վրաստանը կարող է օգտագործել Իրանի պատժամիջոցների չեղարկումը՝ ՀՀ-ի տարածքոց իրանական գազ ներկրելու համար, իսկ Թբիլիսին հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի իրականացմամբ ՀՀ-ի տարածքով: Դա թույլ կտա Վրաստանին ՀՀ-ով տարանցման միջոցով դուրս գալ իրանական շուկա և Պարսից ծոցի նավահանգիստներ: