19.04.2025
Սարգսյանն ու Ռոհանին քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդության Ղարաբաղի հարցում

Իրանն ամենադժվարին ժամանակներում փորձել է լուծել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա հակասությունները: Այս պահին, եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, ապա Թեհրանը պատրաստ ենք միջնորդական դերակատարում ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ջաբարի Անսարին:

«Եթե հայացք նետենք դեպի անցյալը, ապա մենք կտեսնենք, որ Իրանը ամենադժվարին ժամանակներում փորձել է լուծել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա հակասությունները: Այս պահին, եթե Ադրբեջանը և Հայաստանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման համար», - նշել է Անսարին, փոխանցում է ԱՊԱ-ն:

Անսարին նշել է, որ բանակցությունները են անցկավել ադրբեջանական կողմի հետ Իլհամ Ալիևի Իրան կատարելիք այցի շուրջ: Վերջնական որոշման կայացումից հետո դրա մասին կհայտարարվի: Ըստ նրա, նախագահներ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հեռախոսզրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական կապերը: Նա հավելել է, որ այդ կապերի զարգացումը Իրանի ու Ադրբեջանի նպատակներն են:
Կվիրիկաշվիլի. Վրաստանն այլևս չի զգուշանում Իրանի հետ հարաբերություններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար