21.04.2025
Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Օհանյան. ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցում "սուտ տեղեկություններ" են

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ տվեց ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել եւ շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում:

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում երկու վիճահարույց զեկույցների նախագիծ է քննարկվել, որոնցից մեկը՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցն ընդունվել է:

Օհանյանն ասաց նաեւ, որ ԼՂՀ իշխանությունները ջրային տնտեսության եւ ջրային քաղաքականության առումով ճիշտ ուղղություն են որդեգրել եւ հատկապես Սարսանգի ջրամբարում այդ աշխատանքները պետք է շարունակվեն:
Պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան