26.11.2024
Հայաստանն ու Իրանը քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերը
prev Նախորդ նորություն

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում, հայտնում է armtimes.am-ը:

ԵԽԽՎ նկատենք, 2 տասնյակ փոխնախագահ ունի, որոնցից մեկն էլ, փաստորեն դարձավ Նաղդալյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ հաջորդ նստաշրջան:

Մինչ այդ, ըստ կայքի տեղեկատվության, իշխանական շրջանակներից ընդամենն օրեր առաջ վստահեցնում էին, որ եթե հայկական պատվիրակությանը չհաջողվի կանխել հակահայ երկու սկանդալային բանաձեւերի ընդունումը, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները:

Գործակալությունը նաև նկատում է, որ եթե սկզբում հայկական պատվիրակության անդամները պնդում էին, թե Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով գնել է ողջ ԵԽԽՎ ու բանաձեւերը տապալելու որեւէ շանս չկա, վերջին օրերին բավական լիահույս էին դարձել եւ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցները հնարավոր է եւ չընդունվեն:

Իսկ այսօր, հունվարի 25-ին, ԵԽԽՎ-ի արդեն նախկին ղեկավար Անն Բրասերը, ում փոխարինել է իսպանացի Պեդրո Ագրամունտը, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է, որ որոշում է կայացվել աննպատակահարմարությունից ելնելով այդ փաստաթղթերը չմտցնել ձմեռային նստաշրջանի օրակարգ: Սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: