9.11.2025
Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Կրեմլը պատասխանում է
01.08.2015
Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Կրեմլը պատասխանում է

Թբիլիսին միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներին: Այդ մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակումներին միանալու մասին» հռչակագրում: Չորեքշաբթի,հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի երկարաձգված պատժամիջոցներին միացել են ևս վեց երկրներ՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան, փոխանցում է Գազետա-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ի անդամակցության թեկնածուները՝ Մոնտենեգրոն և Ալբանիան, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միացել են այդ հայտարարությանը: Դրան ի պատասխան Կրեմլում հիշեցրել են պատժամիջոցների հարցում փոխադարձության սկզբունքի մասին: Այսպես է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ևս յոթ երկրների միանալը ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին, փոխանցում է Ինտերֆաքսը: "Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ հիմնարար է փոխադարձության սկզբունքը",-նշել է Պեսկովը` ընդգծելով, որ պատասխան պատժամիջոցները "անխոս, կարող են կիրառվել":