11.09.2026
Ուորլիք. Համանախագահները 2016թ.-ին կակտիվացնեն երկխոսությունը նախագահների միջև
prev Նախորդ նորություն

Ղուրբանով. Մինչև 2016թ.-ի վերջ Ադրբեջանն ու Իրանը կմիավորեն երկաթգծերը

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի միջև 8.5 կմ-ոց երկաթգծային հատվածը կկառուցվի մինչև 2016թ.-ի վերջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երկաթգծեր ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Ղուրբանովը:

Նրա խոսքով, դեռևս նախորդ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրվել է համապատասխան հրաման:

Ղուրբանովը նշել է, որ մոտակա ժամանակներս կհայտարարվի մրցույթ այդ հատվածի շինարարության համար: Մինչև այս տարվա վերջ կկառուցվի պակասող 7.5 կմ-ոց հատվածն ադրբեջանական տարածքում մինչև Իրանի սահման և երկաթգծային կամուրջ՝ ընդհանուր առմամբ 8.5 կմ երկարությամբ:

Նրա խոսքով, առկա է երկրի ղեկավարի հրամանը՝ որոշված են ֆինանսավորման աղբյուրները: Ըստ նրա, իրենք ցանկանում են իրականացնել բեռնափոխադրումներ ավտոմոբիկային և երկաթգծային տրանսպորտի միջոցով:

"Հյուսիս-Հարավ" միջանցքը սկիզբ է առնում Հնդկաստանի ու հասնում է մինչև Հելսինկի՝ այն Ադրբեջանի համար կարևորագույն միջանցքներից մեկն է, փոխանցում է trend.az-ը:
VERELQ-ի հարցում. Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կհանգեցնի զուտ տնտեսական հետևանքների
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ