Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն քիչ անց: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ: