20.04.2025
Բաքուն մեծացնում է ճնշումը երկրի քրիստոնյաների վրա
prev Նախորդ նորություն

Օդային սահամնն անխախտ է. Ղարաբաղի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները զարախաղեր են անցկացրել

Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-29-ը անցկացվել են «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի եւ կրակային միջոցների ազդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորախաղերը նպատակաուղղված էին «հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը»: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաեւ ստուգելու հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) եւ միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաեւ գնահատելու զորատեսակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:


Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են ամենատարբեր աշխարհագրական գոտիներում եւ մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը եւս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաեւ փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաեւ տարբեր օղակների հրամկազմի եւ ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար, ասված է հաղորդագրությունում:


«Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ եւս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության հուսալի եւ լիարժեք ապահովումը», - ամփոփում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Մամուլ. Վրաստանում ՀՀ նոր դեսպանի «ոդիստականը»՝ ինչո՞ւ է ձգվում Սերգեյ Մինասյանի ագրեմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար