ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում
Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։
Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» ամենամյա հետազոտությունը։ Հարցման արդյունքներով գնահատվում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակը հինգ հիմնական ցուցանիշներով՝ օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի բարձրացում և կոոպերացիա։ 2017 թվականին ինդեքսը ներառել է 193 երկիր։
Եվրասիայի երկրները «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» վարկանիշում 2017 թվականին
Տարածաշրջանի երկրները Ինդեքսի նշանակությունը Տեղը գլոբալ վարկանիշումՎրաստան 0,819 8Ռուսաստան 0,788 10Բելառուս 0,592 39Ադրբեջան 0,559 48Ուկրաինա 0,501 59Մոլդովա 0,418 73Ղազախստան 0,352 83Տաջիկստան 0,292 91Ուզբեկստան 0,277 93Ղրղզստան 0,270 97Հայաստան 0,196 111Թուրքմենստան 0,133 132
Հատկանշական է, որ տարածաշրջանի բոլոր երկրների թվում առաջատարը Վրաստանն է, որը նաև հայտնվել է գլոբալ վարկանիշի լավագույն տասնյակում։ Վերջին տեղում Թուրքմենստանն է (132-րդ տեղ)։ Ինդեքսի 0,2-ից փոքր նշանակություն ունեցող պետություններին պայմանականորեն կարելի է դասել այն երկրների խմբին, որտեղ նոր-նոր առաջանում են կիբեռանվտանգության ապահովման պայմաններ։
«Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս»-ում Եվրասիայի լավագույն 3 երկրների ենթաինդեքսները
Հաշվետվությունում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը երկրի համացանցային տիրույթի վրա 2008 թվականի լայնածավալ կիբեռգրոհներից հետո վճռականորեն աջակցել է պետական ՏՏ-համակարգերի պաշտպանության գծով աշխատանքին։ Տեղեկատվական անվտանգության մասին օրենքի համաձայն հիմնվել է Կիբեռանվտանգության բյուրո, որի հիմնական խնդիրն է Վրաստանի պաշտպանության նախարարության կարևորագույն ՏՀՏ-համակարգերի պաշտպանությունը։
ITU-ի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը ցույց է տվել լավագույն արդյունքը կիբեռանվտանգության ներուժի հզորացման առումով։ Այդ ուղղությունը ներառում է կիբեռանվտանգության ստանդարտների մշակումը, հանրության իրազեկումը, տեղեկատվական անվտանգության տեղական ինդուստրիայի խրախուսումը։
Բելառուսի բնորոշ գիծը. երեխաների պաշտպանության նախաձեռնությունները ներառում են պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ Կրթության նախարարությունը МТС բջջային օպերատորի հետ համատեղ իրականացրել է երեխաներին համացանցի անվտանգություն ուսուցանելու ծրագիր։ Ուսուցումն անցել է մոտ 6 հազար երեխա։
Ստորև ներկայացված աղյուսակում ITU-ի փորձագետները ցույց են տվել այս կամ այն հայտանիշների առկայությունը/բացակայությունը, որոնք ձևավորում են երկրի կիբեռանվտանգության ընդհանուր պատկերը։ Ցուցանիշները գնահատվել են «լուսաֆորի» սկզբունքով։Եվրասիայի երկրների բացված ցուցանիշները
Արժե նշել, որ կիբեռանվտանգության մասին վրացական օրենսդրությունը համապատասխանում է Բուդապեշտի կոնվենցիայի սկզբունքներին և կանոններին, այդ թվում՝ ընթացակարգերի տեսանկյունից։ ՏՀՏ-համակարգերին անօրինական հասանելիությունը, դրանց աշխատանքին միջամտությունը, տեխնոլոգիական սարքերի չարամիտ օգտագործումը քրեականացվում է երկրի Քրեական օրենսգրքով։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որը երկրի խորհրդարանն ընդունել է 2011 թվականին, կոչված է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն անհատական տվյալների մշակման գործընթացում։
Ակտիվորեն է կատարելագործում օրենսդրությունը Ռուսաստանը։ 2000 թվականին երկրում պաշտոնապես հաստատվել է Ազգային անվտանգության ռազմավարությունը։ 2013 թվականին ընդունվել են Ազգային անվտանգության հայեցակարգը և Արտաքին քաղաքականության հայեցակարգը, որոնք հաշվի են առնում կիբեռանվտանգության հարցերը։ 2000 թվականին նախագահն ստորագրել է առաջին՝ Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Յուրաքանչյուր պետական հաստատություն ամեն տարի ցանցերն ու ՏՏ-համակարգերն ստուգում է կարգավորող պահանջներին համապատասխան։
«Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս»-ում առաջին տեղը գրավել է Սինգապուրը, որին հետևում են ԱՄՆ-ը և Մալայզիան։ Վարկանիշի վերջին տեղում գտնվում է Հասարակածային Գվինեան։