Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա խոսքով, ՌԴ-ից տանկերի, "Սմերչ" համակարգերի և "Мста-С" կայանների մատակարարումն իրականացվել է 90%-ով, Բաքուն վճարել է դրանց դիմաց և հաջողությամբ կիրառում է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանից հերթական սպառազինության խմբաքանակն է մատակարարվել: Նախորդ խմբաքանակը հանրապետություն էր մատակարարվել հունիսին: Գործարքի արժեքը չի հրապարակվում, բայց, համաձայն ԶԼՄ-ների, այն կազմել է շուրջ 5 մլրդ դոլար: