24.11.2024
Forbes. 5 հայ գործարարի ընկերությունները ՌԴ խոշորագույնների թվում են
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի. Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզան, Ֆոտո՝ Վեդոմոստի
Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզան, Ֆոտո՝ Վեդոմոստի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի, քան ավելի բարդ և զարգացած տնտեսությունները: Այս մասին B4b.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ նախագահին կից տնտեսական խորհրդի անդամ Ալեքսանդր Աուզանը:


Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիների համար տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ է նպատակադրում։ Հատկանշական է, որ Ռուսաստանի տնտեսության աճի ցանկալի տեմպերը զրոյից մի քիչ են բարձր, առավելագույնը՝ 2%։ Երբեմն տնտեսագետներն անգամ զգում են լճացման հոտը։ Ուստի հարց է ծագում՝ որքանո՞վ է հիմնավորված ՀՀ կառավարության լավատեսությունը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության խորը կախվածությունը Ռուսաստանից:


«Տնտեսական աճի տեմպերի հետ կապված հարցերը այդքան միանշանակ չեն։ Այո, ներկա դինամիկայով Ռուսաստանում ամենայն հավանականությամբ կգրանցվի 2% տնտեսական աճ։ Սակայն հենց դրա համար են նոր ռազմավարություններ մշակվում, որպեսզի այդ միտումը հաղթահարենք և դուրս գանք աճի ավելի բարձր տեմպի վրա։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն նախագծին, որը մշակում է Ռազմավարական մշակումների կենտրոնը՝ (ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ) Կուդրինի գլխավորությամբ», - նշում է նա։


Մի կողմից, նրա խոսքով, տնտեսական աճի շեղումը կարող է ավելի մեծ լինել, քան ենթադրվում է ներկայիս կանխատեսումներով։


Փորձագետի համար հնարավոր է, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կարող են աճի բարձր տեմպեր ցուցաբերել անգամ Ռուսաստանի տնտեսության կողմից սահմանափակումների պարագայում։ «Որովհետև, նախ, այդ տեմպը արտահայտում է աճը՝ որոշակի բազայի համեմատությամբ, և այդ իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի, քան ավելի բարդ և զարգացած տնտեսությունները։ Եվ երկրորդ, Եվրասիական տնտեսական միության ներսում նույնպես մրցակցություն է գնում, և ովքեր հաջող են մրցակցում, կարող են ավելի արագ աճել, քան մյուսները։ Այնպես որ, այո, Հայաստանի տնտեսության 5%-անոց աճը տեսականորեն հնարավոր է», - կարծում է Աուզանը։


Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ ԵԱՏՄ-ի արդյունավետությունը՝ զուտ տնտեսական տեսանկյունից, դեռեւս բարդ հարց է մնում։


«ԵԱՏՄ-ի արդյունավետությունը բավականին նուրբ և բարդ հարց է։ Սակայն ես որոշ չափով համոզված եմ, որ այդ կառույցը ապագա ունի՝ մի պարզ պատճառով։ Աշխարհում լինում են միավորման և «փախուստի» փուլեր։ Իմ կարծիքով, մենք այսօր ապրում ենք գլոբալիզացիայի արտահոսքի ժամանակաշրջանում, երբ ամենուր ձևավորվում են տարածաշրջանային դաշինքներ։ Այդ դաշինքներից դուրս գոյատևելը դժվար կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։


Այո, ԵԱՏՄ-ի ներկայիս սխեման այսօր, մեղմ ասած, շատ արդյունավետ չէ։ Սակայն այդ ինտեգրեցիայից դուրս գտնվելն էլ վատ կլինի», - ընդգծում է ռուսաստանցի տնտեսագետը։


Միեւնույն ժամանակ նրան անհասկանալի են ՀՀ իշխանությունների այն պնդումները, որ Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել այդ կառույցի երկրների (մասնավորապես, Ռուսաստանի) և երրորդ երկրների միջև։


«Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե Հայաստանի տնտեսական առումով ինչպես կարող է կամրջի դեր կատարել ԵԱՏՄ և այլ երկրների միջև։ Սակայն հասկանում եմ, որ այդ գաղափարի հիմքում կարող է լինել հայկական սփյուռքի պատմական դերը համաշխարհային տնտեսության զարգացման մեջ։ Այո, հայկական սփյուռքը անկասկած ապացուցել է տարբեր երկրների միջև միջնորդություն և կապեր հաստատելու իր ունակությունը։ Եվ եթե սփյուռքը իր այդ ունակությամբ ներգրավվի ԵԱՏՄ այդ դրական գործընթացի մեջ, դա իսկապես նոր հնարավորություն կլինի միության համար», - նշում է նա։


Խոսելով ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ներդրման հնարավորության մասին՝ փորձագետը նշել է, որ եթե անգամ ԱՏՄ-ում միասնական արժույթ ներդրվի, չեմ կարծում, որ դա շուտ տեղի կունենա։


«Դա պահանջում է փոխվստահության և ինտեգրացիայի այնպիսի մակարդակ, միության կայացման այնպիսի ակնհայտ տնտեսական հաջողություններ, որոնց, իմ կարծիքով, առաջիկա տասնամյակների ընթացքում մենք չենք հասնի։ Սակայն տեսականորեն չէի բացառի միասնական արժույթի ներդրումը տնտեսական ինտեգրացիայի այս կամ այն էտապում», - ասել է Աուզանը։


Նրա խոսել է նա Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գոծունեության արդյունավետության խնդրի մասին: Նա պետական համակարգ է եկել բիզնեսից, ինչպես և իր կողմից նշանակված նախարարներից ոմանք։ Հայաստանում շատերը կարծում են, որ եթե այդ մարդիկ մասնավոր հատվածում հաջողակ կառավարիչներ են եղել, ուրեմն պետական համակարգում նույնպես արդյունավետ կլինեն։ Փոլ Կրուգմանը, օրինակ, կարծում է, որ երկիրը ընկերություն չէ, և լավ գործարարը կարող է ձախողվել մակրոտնտեսական հարցերում։


Աուզանը կարծում է, որ փորձը, որով մարդը գալիս է երկրի տնտեսությունը կառավարելու, կամ ավելի ճիշտ՝ տնտեսական քաղաքականությունը մշակելու (որովհետև տնտեսության կառավարում ուղղակի իմաստով իրականացվել է խորհրդային ժամանակներում, երբ տնտեսությունը պետական էր, որոշումներն էլ ընդունվում էին կենտրոնացված ձևով) կարևոր է, սակայն ոչ բավարար։


«Մարդիկ գալիս են տարբեր ոլորտներից, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի անպատրաստ է դրան։ Տեսաբանը, որը հասկանում է, թե ինչպես է աշխատում մակրոտնտեսությունը ազգային մակարդակում, կարող է չտիրապետել կազմակերպչական մեխանիզմներին։ Քաղաքական գործիչը, որը գիտի՝ ինչպես համաձայնության գալ տարբեր ուժերի հետ, կարող է չհասկանալ մակրոտնտեսության բանաձևերը։ Գործարարը, որը հասկանում է՝ ինչպես կառավարել և հավասարակշռությունների հասնել, դա անում է ընկերության մակարդակով, ոչ թե երկրի։ Այնպես որ, ցանկացած դեպքում դրա համար անհրաժեշտ է տաղանդ, լրացուցիչ ուսուցում և մեծ ջանքեր», - եզրափակել է նա։