24.11.2024
Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ս-400 ԶՀՀ մատակարարման պայմանագրով նախատեսված կանխավճարը
prev Նախորդ նորություն

Forbes. 5 հայ գործարարի ընկերությունները ՌԴ խոշորագույնների թվում են

Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի 2017թ. 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցանկը, որտեղ ընգրկվել են նաև ռուսաստանաբնակ 5 հայ գործարարների ընկերությունները:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում է Սերգեյ Գալիցկու (որի ազգանունը մինչ ամուսնանալը Հարությունյան էր) ընկերությունը, որի հասույթը 2016-ին կազմել է 1.75 տրլն ռուբլի:


34-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը, որի 2016թ. շահույթը 195 մլրդ ռուբլի է: 52-րդ տեղում է Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» տարեկան 140 մլրդ ռուբլի շահույթով: 92-րդ տեղում է Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների «ՌԵՍՕ խումբ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 87 մլրդ ռուբլի: 159-րդ տեղում է Կամո Ավագումյանի «Ավիլոն» ընկերությունը 51 մլրդ ռուբլի շահույթով: