Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հանդիպումների ամանակ քննարկվելու են Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ–Հայաստան նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում եւ Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։
Համաձայնագիրը, ըստ հայաստանյան իշխանությունների հայատարարությունների, նախատեսվում է ստորագրել Նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:
ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաեւ կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների եւ կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը եւ հմտությունների զարգացմանը։
Ինչպս հայտնում է news.am-ը, առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հանն ասել է. «Սա շատ կարեւոր տարի է ԵՄ–Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում եւ խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։
Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձեւավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության եւ նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։
Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաեւ նախապատրաստական գործողություն է Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։