29.04.2024
ՄԱԿ-ի կանխատեսումն ու Սերժ Սարգսյանի խոստումը. որքա՞ն կլինի ՀՀ-ը բնակչությունը 2040 թ-ին
17.10.2017
ՄԱԿ-ի կանխատեսումն ու Սերժ Սարգսյանի խոստումը. որքա՞ն կլինի ՀՀ-ը բնակչությունը 2040 թ-ին

Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունը ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման դեպքում շատ դժվար հասանելի նպատակ է: Այս մասին «Հոդված 3» ակումբում հոկտեմբերի 17-ին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը, որը վերնագրված է «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»: Լավագույն դեպքում 2,5 մլն. մարդ Նրա խոսքով, ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թ-ին բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 մլն. մարդ: Այժմ ըստ պաշտոական տվյալների ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի: Վերջերս Սերժ Սարգսյանի մակարդակով արտագաղթը հայտարարվեց որպես «շատ վտանգավոր միտում», իսկ 2040 թ-ին երկրում 4 մլն բնակչություն ունենալը դրվեց որպես նպատակ: Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում, տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանվեց դեպի Պարսկաստան կամ շուրջ այդքան հայերի Օսմանյան Կայսությունում կոտորեցին սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք: Ընդ որում, վերջին տաս տարիներին ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին: Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտաարարեց, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»: 2011 թվականին Հայաստանից մեկնածների թիվը պետք է ընդամենը 5 հազարով գերազանցեր վերադարձողների թվին: Այժմ արդեն արտագաղթը դարձել է «խսիտ վտնագավոր միտում»: Գարիկ Հայրապետյանի խոսքով ՄԱԿ-ն ունի նաեւ լավագույն սցենար Հայաստանի համար, սակայն դրա համար պետք է սկզբունքորեն այլ բարվոք պայմաններ ապահովել: «Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել, թե տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - ասաց նա ու հավելեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: «Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սակայն այնտեղ ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ գնացին ուրիշ ճանապարհով: Նրանք այնպես արեցին, որ կինը չվախենա ծննդաբերելուց, որ կարող է կորցնել աշխատանքը, կարիերան տուժել եւ այլն», - նշեց նա: Եկամտային անհավասարության խնդիրը Շարունակելով ներկայացնել «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը՝ հայրապետյանը նշեց, որ եկամտային անհավասարության առումով աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որոնց թվում է նաև Հայաստանը։ Զեկույցն ընդհանրապես անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն: Զեկույցի բացահայտումները ներկայացվեցին ինչպես համաշխարհային և տարածաշրջանային, այնպես էլ հայաստանյան դիտանկյուններից: Այս անգամ Հայաստանը զեկույցում ներկայացված է նաև հաջողության պատմությամբ: «Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջատարն է։ Օրինակ` Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը։ 2008-2012 թվականների տվյալներով` Հայաստանն աշխարհում առաջատարն է, իսկ մենք գիտենք, որ նույն բարեփոխումը շարունակվում է նաև 2012-ից հետո մինչ այժմ»,-ասաց Հայրապետյանը։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում։ Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրն՝ Ուկրաինայում։ Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը` Հայրապետյանն ասաց, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա ամբողջ աշխարհում՝ ի վնաս կանանց. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում»։ Տղամարդկան ու կանանց կրթության խնդիրը Տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքների մասով, Հայրապետյանի խոսքով, տարածաշրջանում ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է: Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է: «Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ», - ասաց նա՝ ենթադրելով, որ մարդիկ ՀՀ-ում կարեւորում են կանանաց կրթություն ունենալու հանգամանքը, քանի որ գործում է ԽՍՀՄ-ից մնացած ավանդույթի ուժը։ «Կանանց պարագայում դիպլոմն այն ժամանակ դիտարկվում էր որպես օժիտի կարեւորագույն բաղկացուցիչ», - հիշեցրեց նա: Բանախոսն ասաց, որ զեկույցում տվյալներ են ներառված նաև դեռահասների հղիության վերաբերյալ: «Տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Այսինքն՝ Ադրբեջանում այս ցուցնիաշում շուրջ երեք անգամ ավելի բարձր է»։ Մայրական մահացության վերաբերյալ Հայրապետյանն ասաց, որ Հայաստանն այստեղ առաջատար չէ: «Տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղըզստանում է, ամենացածրը՝ Բելառուսում, Հայաստանում 100 հզր կնոջ հաշվով գրանցվել է մայրական մահացության 19 դեպք 2013-2015թթ», - ասաց Հայրապետյանը։

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online