Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի քաղաքացիները իրենց եկամուտի ավելի քան 50%-ը ծախսում են սննդի վրա։Փորձագետ Նարիման Աղաևը հայտարարել է, որ Ադրբեջանում սննդամթերքի վրա ծախսվում է աշխատավարձերի 15-60%-ը։ Ադրբեջանում կա մի շերտ, ում եկամուտները մեծ են և նրանք կարող են սննդամթերքի վրա ծախսել ամսեկան 1500 մանաթ, սակայն քաղաքացիների մեծամասնությունն իրենց չեն կարող դա թույլ տալ։Նա նշել է, որ Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 400-450 մանաթ։Ըստ նրա, մանաթի արժեզրկումից հետո բնակչությունը կրճատել է սննդի վրա ծախսվող գումարները և փորձում է գնել ավելի էժան ապրանքներ։