Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության հրամկազմը առաջնագծում ստուգել են հրթիռային և հրետանային ստորաբաժանումների մարտունակության աստիճանը, փոխանցում է ԱՊԱ–ն։Իրականացվել է հրետանային համակարգերի դիտարկում, որոնք գտնվում են տարբեր զորամասերի զինանոցներում։ Նախարարը հրամկազմի առջև խնդիր է դրել բարձրացնել հրետանային և հրթիռային զորքերի մարտունակության մակարդակը։