Որոշ հակարակորդների շահարկումներն են։ Այս մասին հունվարի 29-ի 2017 թ.-ը ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի հեռացման պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքը։
«Մեր որոշ հակառակորդների շահարկումներ են և պարզ է, թե ինչու են արվում, միտումնավոր են արվում և պետք չէ ընկնել ծուղակները։ Այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են և ավելացնելու կամ պակասեցնելու բան չկա», - ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ չցանկանալով ծավալվել այս թեմայի շուրջ։
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։
Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։
Նշվում էր, որ այս քննարկման արդյունքում նախապատրաստվելու է նացիզմի եւ ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն։
Հատկանշական է, որ նույն Մարկովի գլխավորությամբ ռուսաստանցի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ հայտարարություն էին տարածել, որ մտադիր են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով հեռացնել հետխորհրդային տարածքից այն մարդկանց արձանները, ովքեր ֆաշիզմի հետնորդներ են: Խոսքը Գարեգին Նժդեհի արձանի մասին է, որի գաղափարները Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հիմքն են, իսկ նրան ՀՀ-ում ընկալում են որպես ազգային հերոս:
Ավելի վաղ Երեւանում ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը, անդրադառնալով խնդրին, խորհուրդ տվեց այդ նախաձեռնության հեղինակներին ավելի լավ ուսումնասիրել առարկան:
«Այդ հայտարարությունները հիմնված են առարկայի ոչ խորքային ուսումնասիրության վրա: Ես խորհուրդ կտայի բոլոր ռուսաստանցի եւ հայաստանցի փորձագետներին մինչ բարձրագոչ հայտարարություններով հանդես գալը համապարփակ ուսումնասիրել խնդիրը եւ սկզբնաղբյուրները, հղում կատարել այն ամենին, ինչն իսկապես եղել է: Ուստի ոչ մի միջազգային դատարան դիմելու կարիք չկա, որպեսզի այն դիտարկի հայ ժողովրդի վերաբերմունքն իր հերոսներին», - նշել էր Սերգեյ Ժելեզնյակը:
Թեմայով հետաքրքրվողներին նաեւ խորհուրդ տվեց ուսումնասիրել Նժդեհի նամակները Ստալինի, Վորոշիլովի հետ, որոնք դարձել են հանրային սեփականություն: Նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությանը ծանոթ են եւ այն «արմատականության հետ առնչություն» չունի: