21.04.2025
Սիրիայում և Իրաքում սպանվել են կրոնական խմբավորումների 300-ից ավելի ադրբեջանցի անդամներ
prev Նախորդ նորություն

Կրկնելու անհրաժեշտություն չկա. Նալբանդյանը՝ Բաքվին ռուսական զենքի մատակարարումների մասին

Հայաստանում ամենաբարձր մակարդակում բազմիցս անդրադարձ է կատարվել Ադրբեջանին մատակարարվող Ռուսաստանի սպառազինության խնդրին, եւս մեկ անգամ այդ ամենը կրկնելու կարիք չկա։ Այս մասին հունվարի 29-ի 2017 թ.-ը ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։


Նրա խոսքով, կարիք չկա այս խնդրին եւս մեկ անգամ անդրադառնալու համար, քանի որ իրեն հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկվում Ադրբեջանի քարոզչությունը: Նա միայն հավելեց, որ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար՝ ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները:


Այդ իրողությունների շրջանակում նա հիշեցրեց ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում 2010 թվականին արված փոփոխությունը՝ 5-րդ արձանագրությունը։ Ըստ այդմ, Հայաստանի զինուժի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել ՀՀ-ի անվտանգության դերակատարությունը։ «Նաեւ պարտավորություն կա տրամադրել Հայաստանին զենք եւ ժամանակակից սպառազինություն, որ բխում է այդ դրույթից»,- ասաց նախարարը:


Նալբանդյանին ակնհայտ եւ հայտնի է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում։ «Սա վերաբերում է ՌԴ-ի դերակատարությունը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ընդգծեց նա:


Վերջերս Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ վերջին տարիներին Մոսկվայի հետ կնքել են 5 մլրդ դոլարի ռազմական մատակարարումների վերաբերյալ պայմանագիր, որոնց մեծ մասն իրականացվել է։ Նա նաեւ տեղեկացրել էր, որ այժմ ռուսական կողմի հետ քննարկում են ռազմական բնույթի նոր գործարքներ։


Իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով, ինչը մի քանի անգամ զիջում է շուկայականին։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադարության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։ Հայաստանը նաեւ միակ պետությունն է, որին Ռուսաստանը տրամադրել նաեւ «Իսկանդեր Է» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր։

Շահարկումներ են․ Նալբանդյանը՝ Նժդեհի արձանը հանելու Մարկովի ու ընկերների պահանջի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար