Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Սանան Մամեդովի մահվան առնչությամբ երկրի զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: Այս մասին հաղորդում է Trend-ը: Պաշտոնական շրջանակները պնդում են, որ զինվորը մահացել է «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման պատճառով»: Աղբյուրը հիշեցնում է, որ շարքային Մամեդովն արդեն հողին է հանձնվել իր հայրենի Ջուլֆա շրջանում: Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե Մամեդովը զոհվել է հայ զինվորների հետ փոխհրաձգության ժամանակ: