Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ բանակցությունները լրացուցիչ ինտրիգ են մտցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Միխայիլ Նեյժմակովը։Նա նշել է, որ բանակցություններին համաձայնություն տալը դրական իմիջ է ստեղծում կողմերի համար միջազգային հարթակում, դա պատճառներից մեկն է, որն ազդում է Երևանի ու Բաքվի որոշման կայացման վրա։Փորձագետը նշել է, որ Երևանի վրա միջազգային ճնշումներ կան և այստեղից է բխում ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշակի տարածքների վերադարձման մասին։Նա վստահություն է հայտնել, որ Սարգսյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ զգալի զիջումների մասին հայտարարություն չի անելու։