6.11.2025
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով ցորենով բեռնված ևս 132 վագոն կուղարկի Հայաստան

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։


Գիշերը Ռուսաստանից Հայաստան է ժամանել ցորենի առաջին խմբաքանակը։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։


ՀԿԵ-ի «Դալարիկ» կայարան կհասցվի տասնհինգ հացահատիկային տանկեր։


Տրանսպորտի նախարարությունից ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնման շնորհիվ․ «90-ականներից ի վեր՝ սա նման փոխադրումների առաջին դեպքն է», – եզրափակել են ՌԴ գերատեսչությունում:


 

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա
Հաջորդ նորություն next