Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է minval.az-ը: Այցի շրջանակում նախատեսվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում թուրքական բանակի գեներալի մի շարք հանդիպումների իրականացում: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: