24.11.2024
Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար
prev Նախորդ նորություն

Պնախարարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀՀ զինուժի արդիականացման ծրագրի ուղղությունները

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները:


ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:


Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երևանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: