21.04.2025
SOCAR–ը նախանշել է 2018թ.–ին Վրաստանում ներդրումային ծրագրերը
prev Նախորդ նորություն

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչի գրառումը Twitter-ում Հայոց ցեղասպանության մասին նսեմացնում է թուրք ազգն ու պատմությունը: Խոսքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումների մասին է, որոնք երկրում հանրային քննարկումների թեմա են դարձել:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը: Նա, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետությանն էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»,- ասել է Էրդողանը, հայտնում է Dünya լրատվական կայքը։

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը, դա սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի, ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելն իսկական «աղետ» է:

Պնախարարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀՀ զինուժի արդիականացման ծրագրի ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
21.04.2025
Քրիստինե Վարդանյանը Թուրքիայի դրոշի այրման մասին. «Սա քաղաքական դիրքորոշման արտահայտում է»