26.11.2024
Երբ էլ մեկնեք՝ ժամանակը զուտ չեք վատնի. Հայաստանը 2018-ի ամենապահանջված ուղղություններից է
prev Նախորդ նորություն

Վրաստանում կխստացնեն պայքարն «օրենքով գողերի» դեմ

Վրաստանի ՆԳՆ-ն օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնց համաձայն կխստացվի քրեական պատիժն «օրենքով գողերի», նրանց կողմնակիցների և «գողական հանրության» անդամների համար: Այդ մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Օրենքի խստացման մտադրության մասին հայտնի դարձավ դեռ 2016-ի դեկտեմբերին: Այդ նպատակով Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին նույնիսկ հատուկ խումբ էր գործուղել Իտալիա, որտեղ մեծ փորձ ունեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Ըստ նոր օրինագծի, քրեորեն պատժելի գործողությունների շրջանակն ընդլայնվում է: «Մասնավորապես, հանցագործություն կհամարվի աջակցությունը «գողական աշխարհին», «գողական հավաքի» կազմակերպումը, ինչպես նաև «օրենքով գողին» դիմելը»,- ասել է Մեզվրիշվիլին, գրում է «Sputnik-Գրուզիան»: