Բաքվում կայացած նիստում ԻԻՀ, ՌԴ–ի, Բելառուսի և Ադրբեջանի երկաթուղիների պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջազգային տրանզիտ ճանապարհի կառուցման հարցը:ԻԻՀ, ՌԴ, Բելառուսի և Ադրբեջանի երկաթուղիների պաշտոնյաների քառակողմ նիստի ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի ապրանքափոխանակման պոտենցիալի ավելացման հնարավորությունները: Իրանի պատվիրակության ղեկավար Հոսեյն Աշուրին Բաքվի նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Իրանի տարածքով դեպի Ադրբեջան և Ռուսաստան ապրանքափոխադրման գործընթացի մասին: Բաքվի նիստի ընթացքում նաև քննարկվել են Հնդկաստան, Պարսից ծոց, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս ապրանքափոխադրման կազմակերպման աշխատանքները:Կողմերը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջազգային միջանցքի գործունեության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր: