Ռուսաստանի կենտրոնական բանկը մինչեւ 2018 թ.-ի վերջ կմշակի ԵԱՏՄ միասնական վճարային տիրույթի ձեւավորման շուրջ առաջարկ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի Կենտրոնական բանկի «Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները 2018-2020 թթ.» զեկույցը։ Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան հայտնել է, որ միասնական վճարային տիրույթը հնարավոր կլինի զարգացնել ռեեստրների տեխնոլոգիաների կամ նոր տեխնոլոգիաների հիմքի վրա: «Միաժամանակ, մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ամեն երկիր այդ որոշումներն օգտագործելիս, հստակորեն կհասկանա՝ ինչ ձեւով է աշխատում եւ բոլորի համար թափանցիկ կլինի»,- ասել է Օլգա Սկորոբոգատովան: Փաստաթղթում նշված է, որ կարգավորիչի ստեղծման պլանները ներառում է անդամ երկրների համար ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ եւ քարտային գործողություններով վճարային համակարգերի ինտեգրում: