Էրդողան. Թուրքիան հզոր Օսմանյան կայսրության ժառանգորդն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի քաղաքացիներին կոչ է արել մոռացության չմատնել Թուրքիայի պետականության ակունքները, այդ թվում՝ 600 տարի շարունակված Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:
«Yildiz» (Աստղ) պալատում շաբաթ օրը ելույթ ունենալով օսմանյան վերջին տիրակալ Աբդուլհամիդ Երկրորդի մահվան 100-րդ տարելիցի միջոցառմանը՝ Էրդողանն ասել է.
«Որոշակի ուժեր երկար ժամանակ հնարավորինս արել են, որ Թուրքիայի բնակիչների ամբողջ սերունդներ մոռանան օսմանյան տիրապետության ժամանակաշրջանը: Քաղաքացիներին փորձել են համոզել, որ Թուրքիայի պատմությունը սկսվում է 1923 թվականից, երբ հռչակվել է Հանրապետությունը: Համառորեն փորձել են մեզ կտրել մեր արմատներից և հինավուրց արժեքներից»:
Նա ասել, որ երեք աշխարհամասերի վրա տարածված օսմանյան պետության փառավոր պատմությունն անտեսելը անթույլատրելի է:
«Օսմանյան պետությունը կարևոր դեր է ունեցել ամբողջ մարդկության համար և մենք դա պետք է հիշենք և հպարտանանք», - ըստ «Անադոլու» գործակալության ասել է Ռեջեփ Էրդողանը: