25.11.2024
Փոքրիկ Հայաստանն աշխարհին շատ հանճարներ է տվել. Культура-ի հաղորդումը նվիրված է Երեւանին
prev Նախորդ նորություն

Դիվերսիա՝ առանց դիվերսանտների. Բաքուն հայտնում է ռազմական սադրանքի մասին, Երեւանը՝ հերքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական կողմի սադրանքի մասին, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը կտրականապես հերքում է ու ուշադրություն հրավիրում հրապարակված տվյալների մանիպուլյատիվ բնույթի վրա:


«Փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մշուշոտ եղանակային պայմաններից, հակառակորդը փորձել է անցնել ադրբեջանական դիրքերը: Մեր դիրքերի ուղղությամբ շարժվող դիվերսիոն-հետախուզական խմբով «УАЗ»-ը, ժամանակին հատուկ միջոցվերով հայտնաբերվել է, վերցվել վերահսկողության տակ», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է նաեւ, որ ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում «հայկական դիվերսիոն խմբի առաջախաղացումը ընդհատվել է»: «Ստիպված լինելով նահանջել՝ հակառակարոդը տեղում թողել է «УАЗ»-ը, որն այնուհետեւ կրակոցների միջոցով ոչնչացրել», - նշվում է նույն հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նաեւ «УАЗ»-ի ոչնչացման դրվագներով տեսանյութ:



Հայաստանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեգնանքով է անդրադարձել Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը եւ մի քանի հարցեր բարձրացրել: «Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ ով կգնային դիվերսիայի»,- նշում է նա Facebook-ի իր էջում ու շեշտադրում հետեւյալ հարցերը. «Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ու՞ր են»։