25.11.2024
Էրդողան. Թուրքիան հզոր Օսմանյան կայսրության ժառանգորդն է
prev Նախորդ նորություն

Ալիևը չի պատրաստվում «վերադարձնել» Երևանը` նոր պատերազմն Ադրբեջանին հարկավոր չէ

Իլհամ Ալիևի հայտարարությունն Երևանի «վերադարձման» մասին ուղղված է ադրբեջանական էլեկտորատի ծայրահեղական հատվածին`հայ–ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։

Ալիևը չի պատրաստվում «վերադարձնել» ՀՀ–ի մայրաքաղաքը` նոր պատերազմն Ադրբեջանին պետք չէ, այդ պատերազմը թույլ չեն տա ուժեղ խաղացողները։

Սակայն Ալիևի խաղը ազգայնական տրամադրությունների վրա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն ուղղված էր ներքին լսարանին`ընտրությունների նախաշեմին, կարող է Բաքվի համար վատ հետևանքներ ունենալ ավելի ուշ`աշխարհաքաղաքական պրոցեսների ու ուժերի բալանսի փոփոխման հետևանքով։