25.11.2024
Ալիևը չի պատրաստվում «վերադարձնել» Երևանը` նոր պատերազմն Ադրբեջանին հարկավոր չէ
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերից. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ:


Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա գերակայությունները, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի առավել ամրապնդման հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել է միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ակտիվացումը, մասնավորապես փոխգործակցության աշխուժացումը ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում:


Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերի հետ հարաբերություններից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկեցության գոտի:


Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական կողմը մեծապես կարեւորում է խորհրդարանական մակարդակում Վրաստանի հետ առավել համագործակցային հարաբերությունների խթանումը:


Կողմերը հանձնաժողովների մակարդակում հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը մի շարք առանցքային ոլորտներում փորձի փոխանակման խթան կհանդիսանա, մասնավորապես տնտեսական զարգացմանը, ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումներին, ԵՄ ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած փորձին վերաբերող հարցերում: