26.04.2025
Ավելի քան 2000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից 2017 թ. կազմել է մոտ 3 մլրդ դոլար

Զբոսաշրջության ոլորտը Վրաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, և Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն՝ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Չոգովաձեն նշել է, որ 2017 թ. արդյունքներով զբոսաշրջության ոլորտը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել ինչպես Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով, այնպես էլ՝ եկամտի առումով:

«2017 թվականին Վրաստան է այցելել 7 554 936 միջազգային զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 18,8%): 2017 թ. զբոսաշրջությունը երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 2 մլրդ 750 մլն դոլար, ինչը 27%-ով ավել է, քան 2016 թվականին: Դա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Մեր առաջադրանքն է՝ էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը և առավելագույնս աջակցել այդ ոլորտին»,- հայտարարել է Չոգովաձեն:

Փորձագետ. Ադրբեջանն ու Ղազախստանը կարող են կրկնապատկել ապրանքաշրջանառությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար