28.03.2024
Փորձագետ. ԲԹԿ–ն թույլ կտա Ադրբեջանին ու Ղազախստանին դիվերսիֆիկացնել եկամուտները
30.10.2017
Փորձագետ. ԲԹԿ–ն թույլ կտա Ադրբեջանին ու Ղազախստանին դիվերսիֆիկացնել եկամուտները

Ինչպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, այնպես էլ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը հանդիսանում են ռազմավարական նախագծեր Ղազախստանի ու Ադրբեջանի համար։ Այդ միջանցքը թույլ կտա Ադրբեջանին ու Ղազախստանին դիվերսիֆիկացնել իրենց եկամուտները, օգտագործելով այդ միջանցքը։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Վուգար Բայրամովը։Նա նշել է, որ դա կարևոր է ոչ նավթային ոլորտի զարգացման համար։ Ադրբեջանն ու Ղազախստանը երկաթգծային ցանցի արդիականացումից բացի մեծ ուշադրություն են դարձրել նաև Կասպից ծովում նավահանգիստների արդիականացմանը։Ըստ նա, Աքթաու նավահանգստով բեռների տեղափոխությունը հասել է 20 միլիոն տոննայի, իսկ Կուրիկ նավահանգստով` տարեկան չորս միլիոն տոննա։ Բացի այդ, Ադրբեջանն ընդլայնում է Ալյաթ նավահանգստի հզորությունները` շինարարությունը կավարտվի 2018թ.–ին։

Նորություններ գործընկերներից