24.11.2024
Միխեիլ Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան. նա խոստանում է կրկին վերադառնալ Ուկրաինա
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցային գործընթաց. НГ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցած շաբաթ այցելել են տարածաշրջան և հանդիպել հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ: Այցի արդյունքներով համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել կողմերի ձեռնպահ մնալ սրացումներից ու շարունակել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին գրում է Նեզավիսիմայա գազետա-ն:


Աղբյուրը հիշեցնում է, որ համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպես նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարեւորությունը: Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:


«Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:


Ըստ ՆԳ-ի հոդվածագրի, և՛ Երևանում, և՛ Բաքվում համանախագահների հայտարարությունը բավականին զուսպ ընդունվեց: Ադրբեջանական կողմը հերթական անգամ իր դժգոհությունն արտահայտեց  առ այն, որ երկարամյա բանակցային գործընթացը պրակտիկայում չեն նպաստում հակամարտության կարգավորմանը իր դիրքորոշման կոնտեքստում:  


Մինչդեռ շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո կրկին բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները:


Կայքը հիշեցնում է Հայաստանի ԱԳՆ-ի կտրուկ արձագանքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կուսակցական համագումարի ժամանակ ունեցած ելույթին, որի ընթացքում վերջինս ռազմավարական նպատակ է հռչակել երկրի կազմի մեջ «ադրբեջանական հողերի վերադարձը, որոնց վրա ստեղծվել է Հայաստանը»: Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իշխող ռեժիմի էությունը, և նշել է, որ Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է միայն 100 տարի առաջ:


Բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Լեռնային Ղարաբաղը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: