24.11.2024
Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը ՌԴ նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Միխեիլ Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան. նա խոստանում է կրկին վերադառնալ Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Լեհաստանից Ուկրաինա վերադառնալ և վստահ է, որ դրա համար միջոցներ կգտնի, հաղորդում է «Россия 24»-ը:


Նախօրեին քաղաքական գործչին Ուկրաինայից արտաքսել էին Լեհաստան: Հաղորդվում է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Սահակաշվիլին մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կհայտնի իր ծրագրերի մասին:


Միևնույն ժամանակ, Թբիլիսում ակնկալում են, որ Վարշավան կպատասխանի Սահակաշվիլիին արտահանձնելու մասին հարցմանը:


Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Սահակաշվիլիի վերադարձի համար իրավաբանական հիմքեր չկան:


Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում:


Սահակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր 2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:


Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սահակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:


Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սահակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել:


Ավելի վաղ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի: