Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականին կազմել է 263,5 մլն դոլար, ինչը 10,3 տոկոս աճ է արձանագրել անցած տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է Iran.ru կայքը: 2017 թվականին Իրանը Հայաստան է արտահանել 79,3 մլն դոլարի ապրանք, իսկ առևտրային հաշվեկշիռը երկու երկրների միջև կազմել է 95 մլն դոլար: Իրանի արտահանումը դեպի Հայաստան 2017-ին աճել է 9,3 տոկոս: Աղբյուրը հիշեցնում է, որ կիրակի օրը ՀՀ-ն ու Իրանը ստորագրել են գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիր: