ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը: Դեսպանատունը իր ցավակցությունն է հայտնում զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Այս պահին հայտնի է հինգ զոհի մասին, վիրավորվել է 15 մարդ: Նշենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր ցերեկը Մոսկվայի «Славянский бульвар» մետրոյի կայարանի մուտքի մոտ, երբ այդ պահին բավականին մարդաշատ է եղել: Ներկայումս քննարկվում է կատարվածի երկու հավանական վարկած՝ կամ ավտոբուսի դիմացը մեքենա է կտրել, կամ արգելակները չեն աշխատել: