27.11.2024
Հունվարին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14%-ով աճել է
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ընտրությունների ժամկետի փոփոխությունը բխում է Ադրբեջանի իշխանության շահերից

Ընտրությունների ժամկետների տեղաշարժն իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների շահերից ելնելով, քանի որ այդ երկիրը հումքային տնտեսական մոդելով երկիր է։ Այն հումքային մոդելը, որը թույլ էր տալիս Ալիևին պահպանել առաջնային դիրքերը, սկսկել է խաթարվել` նավթի գների անկման ֆոնին։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Պավել Սալինը։

Ըստ նրա, ընդդիմությունը հույս ուներ լուրջ նախընտրական քարոզարշավ իրականացնել, սակայն նրանք հույսը կապում էին հոկտեմբերի հետ։


Նա նշել է, որ մոտակա երկու ամսվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները կարող են հասարակության համար զգալի տնտեսական արտոնություններ ու օգնություն տրամադրել, ինչը դրական կանդրադառնա գործող նախագահի արդյունքների վրա։