27.11.2024
Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը. Դոմինիկ դը Բյուման
prev Նախորդ նորություն

Հունվարին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14%-ով աճել է

Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է: Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Ճողովաձեն:

Հունվարին այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր Վրաստանում գտնվել են 24 ժամ և ավելի, հասել է 189.5 հազարի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 23 %-ով:

2018թ․-ի առաջին ամսվա ընթացքում առավել հաճախ Վրաստան են այցելել Ադրբեջանի քաղաքացիները (+0,8%): Առաջին հնգյակում են նաեւ Թուրքիայի (+20,1%), Հայաստանի (+20,9%), Ռուսաստանի (+14,6%) եւ Իրանի (+92,4%) քաղաքացիները:

Ճողովաձեի խոսքով, դրական միտումը պահպանվում է նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների շրջանում: ԵՄ երկրներից առաջին տեղում են Չեխիայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի եւ Լատվիայի քաղաքացիները: