27.09.2026
Բավքում բարձրացած հիստերիան միայն գովազդում է Արցախի մասին պատմող ֆիլմը. Լապշին
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական սահմանին՝ Կարսի կողմից, սահմանախախտության միանգամից երկու դեպք է գրանցվել

Հայ-թուրքական սահմանին՝ Կարսի կողմից, սահմանախախտության միանգամից երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին:


Աղբյուրը նշում է, որ Կարսի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրող գյուղացիները պատահմամբ հայտնվել են ռազմական գոտում և հայտնաբերվել հայաստանյան կողմի սահմանապահների կողմից:


Չորս սահմանախախտները գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում:


Նույն օրը հայտնաբերվել է ևս մի սահմանախախտ, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, գետում ձուկ բռնելիս է եղել: Վերջինս, սակայն, ռազմական գոտի չի հասել:


Ավելի ուշ երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում սահմանախախտները հանձնվել են Դիգորի զորամաս:

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան